LOOM
/
Մեր թիմը
Ալեն Մանուչարյան
LOOM TEAMԴիմանկար
  • հիմնադիր
  • Ռեժիսոր
  • Գլխավոր պրոդյուսեր

Ալեն Մանուչարյան

Կենսագրություն

Փոքր տարիքից հետաքրքրված եմ եղել կինոյով, երաժշտությամբ և տեսողական արվեստով։ Ժամանակի ընթացքում այդ հետաքրքրությունը վերածվեց մասնագիտական գործունեության․

2017 թվականից զբաղվում եմ մոնտաժով՝ աշխատելով տարբեր պրոդաքշններում և աստիճանաբար խորանալով հետարտադրության տարբեր փուլերում։ Հետագայում մոնտաժին ավելացավ նաև քոլոր գրեյդինգը՝ որպես պատմության և տեսողական լեզվի ձևավորման կարևոր գործիք։

2022 թվականին Երևանում անցկացված Մանկական Եվրատեսիլում աշխատել եմ որպես կամավոր՝ սկզբում որպես բեմի պատասխանատու, այնուհետև՝ արտերկրից ժամանած լրագրողների պատասխանատու։ Այդ փորձը հնարավորություն տվեց աշխատել մեծամասշտաբ կենդանի արտադրության միջավայրում և ավելի մոտիկից ծանոթանալ պրոդաքշնի կազմակերպչական կողմին։

2024 թվականին ընկերոջս հետ հիմնել եմ «Լումուս» ակադեմիան, որը զբաղվում է երաժշտության ուսուցմամբ։

2025 թվականին նույն թիմով հիմնել ենք Loom Production-ը՝ որպես կինոյի, վիդեոարտադրության և ստեղծագործական նախագծերի հարթակ։ Loom-ում, բացի ստեղծագործական աշխատանքից, զբաղվում եմ նաև գլխավոր պրոդյուսինգով և ընդհանուր համակարգմամբ՝ նախագծերի գաղափարից ու կազմակերպումից մինչև արտադրություն և վերջնական արդյունք։

2025 թվականին աշխատել եմ միջազգային ֆիլմի պրոդաքշնում՝ որպես ֆիլմի երեք գլխավոր դերակատարների՝ Անժելա Սարաֆյանի, Թեյլոր Ջոն Սմիթի և Ադամ Լևիի պատասխանատու (Host)։ Նույն թվականին եղել եմ նաև «ReAnimania» միջազգային անիմացիոն կինոփառատոնի լուսանկարիչ՝ աշխատելով փառատոնային միջավայրում և ֆիքսելով դրա ընթացքն ու մասնակիցներին։

2026 թվականին Loom Production-ը սկսել է իր ակտիվ գործունեությունը, իսկ նույն թվականին նկարահանել եմ իմ առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ անցնելով արդեն ոչ միայն հետարտադրության, այլև ամբողջ ֆիլմի ստեղծման գործընթացի միջով՝ որպես ռեժիսոր և սցենարիստ։ Այսօր աշխատում եմ որպես ռեժիսոր, մոնտաժող և քոլոր գրեյդեր, ինչպես նաև զբաղվում եմ պրոդյուսինգով և ստեղծագործական նախագծերի ընդհանուր համակարգմամբ։

Loom-ի շրջանակում «Artաշունչ» և «REC 2, 3» հաղորդումների ռեժիսորն եմ, մասնակցում եմ դրանց տեսողական լեզվի, պատմողական մոտեցման և ստեղծագործական ուղղության ձևավորմանը։

Ինձ համար մոնտաժը, գույնը, ռեժիսուրան և պրոդյուսինգը միմյանցից առանձնացված գործընթացներ չեն։ Դրանք նույն գաղափարը տարբեր փուլերում ձևավորելու և ամբողջական ստեղծագործական աշխատանքի վերածելու գործիքներ են։

Կատարած աշխատանքներ

03